ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


  Հայոց  դպրոցի  նվիրյալը


10:29 27-02-2017

  Հայոց  դպրոցի  նվիրյալը   Հայոց  դպրոցի  նվիրյալը

     Համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարար Լ.Մկրտչյանի՝ 2017թ. փետրվարի 23-ի որոշման ՝Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Հենրիկի Թունյանը ստացել է  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ԱՌԱՋԻՆ  ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳ:

    Բազմափորձ  ու  վաստակաշատ   ուսուցչուհին անմնացորդ նվիրված է իր աշխատանքին,վայելում է իր սաների,դպրոցի մանկավարժական խորհրդի և ծնողների սերն ու հարգանքը:Նա գրականագիտական  և մանկավարժական հոդվածների հեղինակ է,<<Լավագույն ուսուցիչ >> մրցույթի մրցանակակիր, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի:

  Դպրոցի ողջ  անձնակազմը շնորհավորում է սիրելի ուսուցչուհուն և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: