ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը


11:09 15-09-2017

Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը Դպրոցի հանդիսությունների սրահի բացումը

Շնորհակալագիր

Հայաստանի Հանրապետության Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ողջ անձնակազմը իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Գալստյան վարժարանի աշխատակից տիկին Այիդա Պետրոսյան-Սարյանին և նրա սկեսրոջը՝ տիկինԿիտուշ Սարյանին՝ մեր դպրոցին ցուցաբերած հոգածու վերաբերմունքի և դրամական աջակցության համար: Սա ևս մեկ ապացույց է Սփյուռք-հայրենիք ամուր կապի, որը ծառայում է  հայ ժողովրդի, հայոց դպրոցի և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Հարգարժան տիկին Այիդա  և տիկին Կիտուշ, հանձինս ձեզ՝ մենք ձեռք բերեցինք լավ բարեկամների, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռք մեկնելու հայրենիքին ու հայ դպրոցին: Մենք էլ մեր կողմից պատրաստ ենք «Արիտուն» ծրագրի շրջանակներում հյուրընկալելու  և հնարավորինս օգտակար լինելու Գալստյան վարժարանի սաներին և ընդհանրապես ավստրալահայ երեխաներին:

Հեշտ չէ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ օտար երկնքի տակ, պահպանել ազգայինն ու հայկականը: Այսօր մենք հպարտանում և մեծ բերկրանք ենք ապրում այն մտքից, որ հեռավոր Սիդնեյ քաղաքում հայկական կրթօջախ կա՝Գալստյան ամենօրյա վարժարան, որը նպաստում է հայապահպանության սուրբ գործին:

Հետայսու թող Աստված ձեզ մեծ ուժ, եռանդ, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ տա, և թող ձեզ նման մեծահոգի, բարեսիրտ ու կարեկից մարդիկ շատ լինեն աշխարհում…

Խորին հարգանքներով և անսահման երախտագիտությամբ՝ Արարատ քաղաքի թիվ 4  հիմնական դպրոցի տնօրենություն, մանկավարժական անձնակազմ, ծնողական խորհուրդ և աշակերտություն…

14.09.2017թ.