ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


Այստեղ տարվա լավագույն մանկավարժ ճանաչվեց Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նունե Մանուկյանը:


08:20 26-10-2015

Այստեղ տարվա լավագույն մանկավարժ ճանաչվեց Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նունե Մանուկյանը: Այստեղ տարվա լավագույն մանկավարժ ճանաչվեց Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նունե Մանուկյանը:

Արարատ քաղաքում անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի առավել տոնական էր. քաղաքը նշում էր իր հոբելյանական 85 ամյակը:  Այս առիթով  Արարատ քաղաքի տարբեր բնագավառներում լավագույնները պարգևատրվեցին Արարատի քաղաքապետի պատվոգրով և հուշանվերով: Անմասն չմնաց նաև Արարատի թիվ 4 հիմնական դպրոցը: Այստեղ տարվա լավագույն մանկավարժ ճանաչվեց Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նունե Մանուկյանը: Ի դեպ սա ուսուցչուհու աշխատանքային գործունեության և գնահատանքի տրամաբանական շարունակությունն էր: Մրցանակը շնորհվեց  բարեխիղճ, տքնաջան և նվիրված աշխատանքի արդյունքում, ինչպես նաև  «Լավագույն ուսուցիչ»  մարզային մրցույթում հաղթող ճանաչվելու, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայրապետական մրցանակին արժանանալու համար:



Հ. Մանուկյան