ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


Տեխնովացիոն Հայաստան 2018


11:59 24-01-2018

Տեխնովացիոն Հայաստան 2018 Տեխնովացիոն Հայաստան 2018

 <<Տեխնովացիոն Հայաստան 2018>>  ծրագրի շրջանակներում անցկացվող տասներկուշաբաթյա դասընթացների մեկնարկը տրվեց հունվարի 18-ին Կրթության ազգային ինստիտուտում: Մասնակիցներին ողջունեց, թեմայի ընտրության ծրագրի կարևորության մասին խոսեց ծրագրի կազմակերպիչներից Ռուզաննա Ստեփանյանը` Կրթության ազգային ինստիտուտի ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետը  և “Technovation” Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպան, “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” ՀԿ նախագահ Նարինե Աբազյանը:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջին շաբաթվա նյութերին: Առաջին դասն էր “Գաղափարների ձևավորում” (Ideation), այն է ինչպես գեներացնել գաղափարներ և քննարկումների արդյունքում ընտրել թեման, սահմանել խնդիրը: