Սիրելի՛ դպրոցականներ, ծնողներ, մանկավարժներ, կրթօջախի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական ..."/>

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1


12:33 01-09-2018

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Սիրելի՛ դպրոցականներ, ծնողներ, մանկավարժներ, կրթօջախի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այսօրը հիշարժան է բոլոր աշակերտների, նամանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց՝ զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են իմ դպրոցը…

Սիրելի երեխաներ դուք շատ բախտավորեք, որ ծնվել եք Հայաստանում  և  հնարավորություն ունեք կրթություն ստանալու Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում:  Այստեղ կան բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի դուք կարողանաք կրթություն ստանալ  և  բացահայտելու բազմապատկել ձեր բազմապիսի ընդունակությունները:  Մեր մաղթանքն  է,  որ դուք լավ սովորեք,  դառնաք մեր հայրենիքի լավ քաղաքացիներ  և  ձեր արժանի տեղը գտնելով կյանքում ՝  նպաստեք նոր Հայաստանի առաջընթացին:  Թող այսօրվա բարձր տրամադրությունը ձեզ ուղեկցի ոչ միայն այս ուսումնական տարում,  այլև առաջիկա տարիներին  և  ամբողջ կյանքում:  Բոլորիդ մաղթում եմ հաջողություններով, նվաճումներով ու խինդերով լի ուսումնական տարիներ:  Մենք վստահ ենք, որ մեր դպրոցում սովորող բոլոր երեխաների հույսերը, ակնկալիքներն ու նպատակները կիրականանան:

Սիրելի՛  բարեկամներ նոր Հայաստանի դպրոցների սաներին միայն բարին մաղթենք:  Թող կրթության տարիները նրանց համար լինեն բեղմնավոր, բովանդակալից,  հաջողակ, բերկրանքով լի  և  երբեք չմոռացվեն: