ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


Ասմուքի ցերեկույթ


09:15 20-11-2018

Ասմուքի ցերեկույթ Ասմուքի ցերեկույթ Ասմուքի ցերեկույթ

Ընդամենը երկու ամիս է, ինչ գործում է ասմունքի խմբակը, բայց այս կարճ ընթացքում հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհի Լ․ Անդրեասյանը կարողացել է իր սաների առջև բացել բանաստեղծական աշխարհի ողջ հմայքն ու գեղարվեստական խոսքի պերճությունը։ Դրա վկայությունը Վ․ Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>>  ժողովածուի 110-ամյակին նվիրված միջոցառումն էր։ Թե՛ ուսուցիչ, թե՛ աշակերտ քար կտրած ունկնդրում էին շնորհալի ուսուցչուհու և նրա սաների գեղեցիկ ասմունքը, որը ընդմիջվում էր ինքնատիպ կատարումներով։