ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ


Ավետարանական առակները հայ դպրոցում


11:27 06-01-2016

Ավետարանական առակները հայ դպրոցում Ավետարանական առակները հայ դպրոցում

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը 2014 թվականին իրականացրել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» համապետական մրցույթը, որին ՀՀ բոլոր մարզերից մասնակցել են շուրջ 800 դպրոցներ: Համապատասխանաբար տարածաշրջանային և մարզային փուլերի արդյունքում հանրապետական փուլին մասնակցել են 15 դպրոցներ, որոնցից մրցանակային անվանակարգերի են արժանացել Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական, Արմավիրի մարզի Ապագայի միջնակարգ և Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցները, իսկ «Հայրապետական մրցանակի»՝ Արարատի թիվ 4 հիմնական դպրոցը: 
Նորին Սրբության օրհնությամբ և տնօրինությամբ կազմակերպվել է վերոնշյալ ծրագրի շրջանակներում հաղթող դպրոցների միջոցառումների համակցված բեմականացումը :
Այսօր՝ ս/թ դեկտեմբերի 24-ին, Երևանի Մհեր Մկրտչյանի անվ. թատրոնում տեղի է ունեցավ «Ավետարանական առակները դպրոցից մինչև թատրոն» ծրագրի եզրափակիչ ելույթը, որին ներկա էին Հայաստանի աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանն ու աշխատակիցներ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ և մանկավարժներ, ծրագրի հանձնախմբի պատվավոր անդամներ և ՔԴԿ համագործակից կառույցների ներկայացուցիչներ: Հանդիսության ավարտին պարգևատրվեցին մասնակից աշակերտները և դպրոցները:



Նյութի աղբյուր ՝ https://web.facebook.com/mayratorqdk/